Նոր փոփոխություն էլեկտրաէներգիայի բաժանորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից կփոխվի էլեկետրաէներգիայի սպառողներին էլեկտրամատակարարման ընդհատման մասին տեղեկություն տրամադրելու կարգը: Բանն այն է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հստակեցվել է էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին տեղեկություն տրամադրելու ընթացակարգը:

Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցվել է սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի, ընդհատման եւ վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկություն հրապարակել իր վեբ-կայքի, իսկ առնվազն 1 օր առաջ՝ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` օրը երկու անգամ: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

Մինչդեռ գործող կանոններում մատակարարը սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների եւ վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ իր վեբ-կայքում հրապարակում է նախնական տեղեկություն, իսկ մինչեւ ընդհատմանը նախորդող օրը՝ նաեւ դրանում կատարված փոփոխությունները:

Ս.Հ.




Լրահոս