ՄԻԼԻՈՆՆԵՐ ԵՎ «ՄԻԼԻՈՆԱՎՈՐ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին նկարում Քարկոփի եկեղեցին է վերանորոգվելուց առաջ:Այսօրվանից «Ժողովուրդ»-ը սկսում է տպագրել Հայաստանի տարբեր մարզերում գտնվող եկեղեցիների վերանորոգման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք ֆինանսավորվել են ՀՀ պետբյուջեից:  Երկրորդ նկարում նույն եկեղեցին է վերանորոգումից հետո: Իսկ թե ինչ տարբերություն կա երկու եկեղեցիների միջեւ, թող որոշի ընթերցողը: Միայն հիշեցնենք, որ վերանորոգման համար 24 մլն դրամ է ծախսվել:Պարզելու համար, թե 2010 թվականին որքան գումար է հատկացրել պետությունը եկեղեցիների վերնորոգման համար, դրա որ մասն է ծախսվել ընթացիկ աշխատանքների համար եւ ինչ տեսք ունեն այժմ եկեղեցիները, դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանին եւ գործակալության վերականգման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանին: Այս նկարում «Գեւորգ Մարզպետունի» ամրոցն է` չվերանորոգված վիճակում:Նրանց հետ զրույցում պարզեցինք, որ Վայոց Ձորի Խաչիկ գյուղում գտնվող Քարկոփ եկեղեցին ընդգրկված է 2010 թվականի եկեղեցաշինության ծրագրերում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Առուշանյանն ասաց, որ Քարկոփ եկեղեցին այժմ էլ վերակառուցման գործընթացի մեջ է գտնվում. «Բոլոր եկեղեցիներն էլ շարունակական գործընթացի մեջ են գտնվում, երեւի 2007 թվականից են սկսվել Քարկոփի աշխատանքները: Այն գտնվում է սահմանամերձ գյուղում»: Գործակալության վերականգՆման բաժնի պետի խոսքերով պետությունը եկեղեցին «ոտքի կանգնեցնելու» համար տրամադրել է 24 միլիոն դրամ, որն, ըստ Առուշանյանի, ամբողջությամբ ծախսվել է եկեղեցու «վերակենդանացման» համար` «հեղինակային տեխնիկական վերհսկողությամբ»:   18 մլն դրամով վերանորոգված եկեղեցին այս տեսքն ունի:Մյուս շինությունը, որի մասին տեղեկություններ ստացանք մեր զրուցակիցներից, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում գտնվող «Գեւորգ Մարզպետունի» ամրոցն է: Այստեղ մշակույթի նախարարության պատասխանատուները վստահեցրին, որ ամրոցը վերանորոգել են այն չափով, ինչքան որ ֆինանսավորվել է  ՀՀ պետբյուջեից (շուրջ 18 մլն դրամ է ծախսվել): Պարոն Առուշանյանը նշեց. «Ամրոցի բոլոր աշխատանքները ամբողջությամբ կատարվել են, մենք այդ հուշարձանը բերել ենք որոշակի տեսքի ու կանգնել ենք: Նախնական նկարները եթե տեսնեք ու հիմա, տարբերությունը շատ մեծ է»: Վերականգնման բաժնի պետը հավելեց նաեւ, որ «Գեւորգ Մարզպետունի» եկեղեցին «ամբողջությամբ ավերված, քանդված վիճակում էր գտնվում, վթարային վիճակ էր, իսկ այժմ արդեն նրա տեսքը վերականգնվել է»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս