Որտեղ և որքան գումարով է ամառային հանգիստն անցկացնելու երգչուհի Լայանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային հանգստի սեզոնն արդեն բացված է, և հայ աստղերի նախընտրություններն, ինչպես միշտ, տարբեր են: ArmLur.am-ը երգչուհի Լայանայից  հետաքրքրվել է, թե որտեղ է պատրաստվում անցկացնել իր ամառային հանգիստը և որքան գումար է հատկացնելու դրան:

Լայանան ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ամառային հանգստի կմեկնի օգոստոսին` ընտանիքի հետ. «Այս տարի ամառն անցկացնելու եմ աշխատանքային մթնոլորտում: Ինքնաթիռ նստել չեմ կարող, քանի որ բալիկի եմ սպասում:

Ընտանիքիս հետ հանգստյան օրերը կանցկացնենք Աղվերանում՝ ավելի անտառային, թթվածնային մթնոլորտում: Ավելացնեմ, որ համարները պատվիրված են: Ընդհանուր 12 օրվա համար վճարել եմ 480 հազար դրամ, չհաշված այլ ծախսերը»:

Երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ նախընտրում է պասիվ հանգիստ:

«Սիրում եմ ծովը, ափը. չեմ սիրում տարբեր տեսարժան վայրեր այցելել»,- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս