ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի աշխատանքներն ավարտվել են, սակայն խորհրդարանում շարունակվում են արտահերթ նիստերը: Իսկ այս օրերին ԱԺ-ում բուռն քննարկվում է այն հարցը, թե ինչպես են աշխատելու պատգամավորները խորհրդարանի հին մասնաշենքի սենյակներում, որտեղ օրենսդիրները զրկված են օդորակիչներից:
Armlur լրատվականը շրջել է հայրենի օրենսդիրների սենյակներով՝ պարզելու՝ արդյոք պատգամավորները գոհ են իրենց աշխատասենյակներից, բավարում են արդյոք այն պայմանները, որոնք Աժ աշխատակազմը ստեղծել է նրանց համար, ինչ գույք ու տեխնիկա է տրամադրել ԱԺ-ն` օրենսդիրների բնականոն աշխատանքի համար:
Պարզվում է՝ խորհրդարանում կան աշխատասենյակներ, որտեղ ինտերնետ չկա, որոշ պատգամավորների համակարգիչները չեն աշխատում, իսկ որոշ պատգամավորների համար էլ աշխատասենյակն է շատ փոքր ու ոչ բարվոք վիճակում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Ջոն Գարբուզյան