ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավագանու նախկին անդամն՝ ընդդեմ Իջևանի քաղաքապետի անօրինականությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևանի ավագանու նախկին անդամ Վալերի Մելիքբեկյանը, քաղաքի նախկին կենցաղի տան հարակից գոտում զբոսայգու կառուցապատման կապակցությամբ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ոչ իրավաչափ գործողությունները վիճարկելով, դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

Դատարանը հայցը վարույթ չի ընդունել, Վ. Մելիքբեկյանը դիմել է վարչական դատարան եւ պնդում է, որ զբոսայգու համար նախատեսված տարածքն իր սեփականությունն է, ինքն ունի այդ տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ  2006 թ. նոտարական գրասենյակում քաղաքապետ Վարդան Ղալումյանը, պաշտոնական դիրքը չարաշահելով, սխալ ինֆորմացիա է տվել առքուվաճառքի պայմանագրի մասին: Այդ բոլոր փասթաղթերը գտնվում են ինձ մոտ»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Իջևանի   ավագանու նախկին անդամ Վալերի Մելիքբեկյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս