«Տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները և մարտահրավերներն արդի աշխարհակարգի համապատկերում» խորագիրը կրող ամառային դպրոցի մեկնարկը հայտարարված է:
Երկշաբաթյա դասընթացների ընթացքում քննարկվելու են արդի աշխարհակարգի անվտանգային հիմնահարցերը և հարակից ոլորտներին վերաբերող տարաբնույթ հիմնախնդիրները: Մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու ինտերակտիվ դասախոսություններ, ծավալելու թեժ քննարկումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հանդիպելու տարբեր ռազմական փորձագետների, պատմաբանների, քաղաքագետների հետ:
Բացի այդ մասնակիցները կկատարեն ավարտական հետազոտական աշխատանք:
Դասընթացի օրակարգում մասնավորապես ընդգրկված են հետևյալ թեմաները.
• Ռազմարվեստի ձևավորումը 19-20-րդ. Պատերազմասերունդներ,
• Երկրորդ համաշխարհային պատերազմը և նոր աշխարհակարգի կայացումը,
• Իրանին մեկուսացնելու ամերիկյան քաղաքականության բնույթն ու հնարավոր հեռանկարը,
• Նոր Միջին Արևելք, հասարակական-քաղաքական, տնտեսական նոր փոխակերպումների շուրջ,
• Թուրքիայի պաշտպանական ու անվտանգային քաղաքականության արդի միտումներն ու հիմնախնդիրները,
• Իսրայել – Ադրբեջան հարաբերությունները,
• Հայաստանի արտաքին անվտանգության քաղաքականությունը փոքր պետությունների հայեցակարգի տեսանկյունից,
• Քրդերի դերը մերձավորարևելյան շախմատի մեծ տախտակի վրա – պատմություն և իրականություն:
• Ապրիլյան պատերազմը և Արցախյան հակամարտության հեռանկարները:
Դասընթացի շրջանակներում բանախոսությամբ հանդես կգան
1. Արծրուն Հովհաննիսյանը,
2. Արմեն Պետրոսյանը,
3. Սարգիս Գրիգորյանը,
4.Լևոն Հովսեփյանը,
5. Մենուա Սողոմոնյանը,
6.Մհեր Հակոբյանը,
7. Աբրահամ Գասպարյանը,
8. Նարեկ Գալստյանը,
ինչպես նաև ոլորտի մերօրյա մի շարք այլ լավագույն մասնագետները:
Ամառային դպրոցի նպատակն է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալ ռազմարվեստի նորագույն փուլի պատմությանը, ուսումնասիրել տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական տեսլականները, քննարկել և վերլուծել Հայաստանի ներկայիս իրավիճակը՝ Արցախյան հակամարտության պայմաներրում:
Դասընթացը կվարի պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Դասախոսությամբ հանդես կգան նաև ոլորտի հրավիրյալ մասնագետներ:
Դասընթացի արժեքն է 10.000 դրամ, որն իր մեջ ներառում է
• Մասնակցության վճարը
• Դասընթացի նյութերի տրամադրումը
• Սուրճի ընդմիջումներ
• Հավաստագիր
Դասընթացները տեղի կունենան երկուշաբթիից ուրբաթ` երեկոյան ժամերին:
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 29-ը:
Ամառային դպրոցի մեկնարկը՝ հուլիսի 1-ից:
Դասընթացները անց են կացվելու ԵՊՀ Պատմության ֆակուլտետում:
Դիմել կարող են բոլոր հետաքրքրված անձինք: Արցախյան պատերազմի, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցները և նրանց երեխաները կարող են մասնակցել անվճար հիմունքներով:
Դիմելու համար Ձեր ինքնակենսագրականը ուղարկեք [email protected] էլ. հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել +374 95 05 93 02