
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 6.2 տոկոս աճ:
Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը միայն ներկրման եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին է:
Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 4 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է: Ասել է թե` «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի համար ձմեռը բարենպաստ է եղել:
Սյունէ Համբարձումյան