Արդեն տեղեկացրել ենք,որհուլիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտարվեստի սիրահարների համար կկայանա խառը մենամարտերի մեծ մրցաշար`MIX FIGHT 42-ը: Արդեն բոլորըգիտեին, որ այդ մրցաշարին մասնակցելու է նաեւ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, սակայն վերջերս առաջացած խնդիրների պատճառով պարզ է դարձել, որ անվանի մարզիկը այս մրցաշարին չի մասնակցելու: «Միքս Ֆայթի» կազմակերպիչ Վարդան Մնացականյանը նշել էր, որ բոլոր խնդիրները կապված են գումարի հետ, եւ պահանջել եւս 4 հազար դոլար: Նա նաեւ նշել էր, որ փորձել է համագործակցության եզրեր փնտրել Միհրանի հետ, սակայն ապարդյուն:
Այսպիսով, Միհրան Հարությունյանը չի մասնակցի «Միքս Ֆայթ» 42-ին, եւ դեռեւս պարզ չէ, թե այդ մենամարտի փոխարեն ինչ մենամարտ կկայանա:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի հետ:
-Արդեն գիտենք, որ Միհրան Հարությունյանը հրաժարվել է մասնակցել այս մրցաշարին:Ի՞նչ մենամարտ է կայանալու Միհրան Հրությունյան-Ուեսլի Ժեժուս մենամարտի փոխարեն:
-Փաստ է դեռ միայն այն,որ Միհրանը չի մասնակցի մրցաշարին:Ես չեմ պատրաստվում բողոք ներկայացնել նրա դեմ,իսկ թե այդ զույգի փոխարեն ուրիշինչ զույգ դուրս կգա օկտագոն, դեռեւս պարզ չէ:Նրա փոխարեն մենամարտողը կլինի հայ,բայց հստակ չէ`ումհետ կմենամարտի:Այս պահին բոլոր մարզիկները ունեն մենամարտեր, եւ մի փոքր դժվար է նոր մարտիկ գտնելը,բայց կարծում եմ` ամեն ինչ կկարգավորվի մինչեւ մրցաշարի մեկնարկը:
-Բացի «ՄԻՔՍ ՖԱՅԹ» մրցաշարը Հայաստանում անցկացնելուցի՞նչնոր ծրագրեր ունեք` կապված Հայաստանի հետ:
-Քանի որ ես հանդիսանում եմ «King of Kings» կազմակերպության նախագահը Իսպանիայում եւ ցանկանում եմ այդ կազմակերպությունը բերել Հայաստան, ես աջակցում եմ այն մարզիկներին,ովքեր ցանկանում են մասնակցել մրցաշարերի:
-Տեղյակ ենք,որ պայմանագիր ունեք Իսպանական Լա Լիգայի հետ: Հնարավո՞ր է` Հայաստանում կայանալիք մրցաշարերից որեւէ մեկում որպես հյուր հրավիրեք Իսպանական Պրիմերայում հանդես եկող հայտնի ֆուտբոլիստի:
-Այո՛, մենք պայմանագիր ունենք Լա Լիգայի հետ, եւ կարծում եմ` արդեն մյուս մրցաշարերից հնարավորություն կունենանք Հայաստանում հյուրընկալել ինչ-որ հայտնի ֆուտբոլիստի:Այս մրցաշարին այդպիսի անակնկալ չի լինի,սակայն արդեն մյուսներում կփորձենք:
-Որտե՞ղ կկայանա «Միքս Ֆայթ» 43-ը: Այս մրցաշարը Հայաստանը կրկին կհյուրընկալի՞:
-Արդեն հստակ է,որ հաջորդ մրցաշարը կկայանա Իսպանիայի Վալենսիա քաղաքում, ամենայն հավանականությամբ, սեպտեմբեր ամսին,իսկ «Միքս Ֆայթ» 44-ը ամեն,ինչ կանենք, որ կայանա Հայաստանում,բայց դրա մանրամասները դեռեւս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Հայաստանում կայացավ «Mix Fight 40»-ը,որի շրջանակներում աշխարհի չեմպիոն հռչակվեց Ռազմիկ Ղուլինյանը,իսկ Եվրոպայի չեմպիոն դարձավ Դավիթ Խաչտրյանը: Այդ մրցաշարի հատուկ հյուրը ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Սամի Նասերին էր:
Հուլիսի 6-ին կայանալիք մրցաշարին նույնպես կլինի հատուկ հյուր` ի դեմս հայազգի հայտնի բռնցքամարտիկ Գագիկ Հարությունյանի,ով հանրությանը ավելի հայտնի է որպես Գագո Դրագո:Նա երկար տարիների դադարից հետո կվերադառնա Հայաստան:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը