Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է հաշվարկվում մանկավարժական ստաժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ուզում եմ ծանոթանալ մանկավարժական կենսաթոշակի անցնելու կարգին․ ինչպե՞ս է հաշվարկվում մանկավարժական ստաժը։

Մարիետա Պողոսյան (59 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մանկավարժական կենuաթոշակի իրավունք ունեն.

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու եւ մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում, 2) թատերական եւ թատերահանդեuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները` 50 տարին լրանալու եւ մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մաանագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Հարկ ենք համարում ավելացնել, որ մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ` մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս