ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել 01.01.2008թ-ից հետո մինչ օրս Վերաքննիչ եւ
Վճռաբեկ դատարանների կողմից կայացրած բոլոր  դատավճիռների
հակասահմանադրականության ապացույցները: Հիշեցնենք, որ հակասահմանադրական
դատական ակտեր կայացնելու պատճառը ՀՀ ԱԺ-ի կողմից 28.11.2007 թ-ին
ընդունված ՀՕ-277-Ն օրենքն է, որի հիման վրա փոփոխություններ եւ լրացումներ
են կատարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսուհետ` ՔԴՕ),
որն ուժի մեջ է մտել 01.01.2008թ.-ից:
Եւ այսպես, ՔԴՕ-ի 241 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում»:
ՔԴՕ-ի 2412 հոդվածի համաձայն` «Վճռաբեկ դատարանի ակտն oրինական ուժի մեջ է
մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է եւ
ենթակա չէ բողոքարկման»:
ՔԴՕ-ի 241 հոդվածի 1-ին կետով եւ 2412 հոդվածով ամրագրված դրույթների
համադրումից հետեւում է, որ Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում, որը 
«… oրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման
պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման»:
ՀՀ Սահմանադրության 91 եւ ՔԴՕ-ի 130 հոդվածներով ամրագրված դրույթներից
հետեւում է, որ Վճռաբեկ դատարանը, վեճն ըստ էության լուծելու դեպքում,
պարտավոր է կայացնել «Վճիռ հանուն Հայաստանի Հանրապետության» եւ ոչ թե
որոշում:
ՔԴՕ-ի 144 հոդվածով ամրագրված դրույթներից հետեւում է, որ որոշումներըը չեն
ընդունվում ՀՀ-ի անունից, չեն կարող լինել վերջնական եւ բողոքարկման ոչ
ենթակա:
ՔԴՕ-ի 223 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` «Վճռաբեկ բողոքը
վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատաuխանում uույն oրենuգրքի
231 հոդվածի եւ 234 հոդվածի 1-ին կետի պահանջներին», իսկ նույն հոդվածի
2-րդ կետի համաձայն` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը
կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա
ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի
պատճառաբանված»:
Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին բոլոր որոշումները կայացրել
է` հղում կատարելով ՔԴՕ-ի 233-234 հոդվածների պահանջներին, ընդ որում,
նշված որոշումները չեն կայացվել «ՈՐՈՇՈՒՄ հանուն Հայաստանի
Հանրապետության», բոլոր որոշումներն ունեն հետեւյալ ձեւակերպումը`
«Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ ենթակա չէ
բողոքարկման»:
Առաջանում է հարցադրում. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող
դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի կողմից
դատական նիստ չհրավիրելու, գործը դատական նիստի ընթացքում չքննելու եւ
կայացված դատական ակտը (որոշումը)` «ՈՐՈՇՈՒՄ հանուն Հայաստանի
Հանրապետության»,  դատական նիստում չհրապարակելու դեպքում Վճռաբեկ դատարանը
ՔԴՕ-ով ամրագրված ո՞ր դրույթներին հղում կատարելով է գրում, որ «Որոշումն
օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման», եթե
ՀՀ Սահմանադրության 91 հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթներից հետեւում
է, որ «Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության
անունից», իսկ ՔԴՕ-ի 2412 հոդվածով ամրագրված դրույթներից հետեւում է, որ
«Վճռաբեկ դատարանի ակտն oրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի
դահլիճում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման»:
Վճռաբեկ դատարանի որոշումից պարզ չէ, թե ՔԴՕ-ով ամրագրված ո՞ր դրույթների
հիման վրա է կայացվել որոշումը (ՔԴՕ-ում գոյություն չունի այնպիսի դրույթ,
որ դատական նիստում չհրապարակված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման):
Վճռաբեկ դատարան մուտքագրված վճռաբեկ բողոքներից առավելագույնը 20%-ն է
ընդունվել քննության եւ միայն դրանց վերաբերյալ են Վճռաբեկ դատարանի
դատական նիստում հրապարակվել որոշումներ, իսկ վճռաբեկ բողոքի առնվազն 80%-ը
վերադարձվել է:
Քանի որ վճռաբեկ բողոքների վերադարձման դեպքում Վճռաբեկ դատարանի դատական
նիստեր չեն հրավիրվել եւ վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին
որոշումները Վճռաբեկ դատարանի դատական նիստերում «ՈՐՈՇՈՒՄ հանուն Հայաստանի
Հանրապետության» չեն հրապարակվել, ապա ՔԴՕ-ի 144 եւ 2412 հոդվածներով
ամրագրված դրույթներից հետեւում է, որ 01.01.2008թ-ից հետո Վճռաբեկ
դատարանի կողմից կայացված բոլոր որոշումները օրինական ուժի մեջ չեն մտել,
վերջնական չեն եւ ենթակա են բողոքարկման, սակայն այդ որոշումներում գրված
է` «Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ ենթակա չէ
բողոքարկման»:
ՀՀ Սահմանադրության 91 եւ ՔԴՕ-ի 130 հոդվածներով ամրագրված դրույթների
համադրումից հետեւում է, որ Վճռաբեկ դատարանը վեճն ըստ էության լուծելու
դեպքում պարտավոր է կայացնել «ՎՃԻՌ հանուն Հայաստանի Հանրապետության»:
Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ Վճռաբեկ դատարանի`
01.01.2008թ-ից հետո կայացրած բոլոր որոշումները հակասահմանադրական են,
դրանցում չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 91 հոդվածի եւ ՔԴՕ-ի
պահանջները, դրանք ակնհայտ ապօրինի են, օրինական ուժի մեջ չեն մտել,
վերջնական չեն եւ բողոքարկման ենթակա են:
Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ Վճռաբեկ դատարանի` Վերաքննիչ
դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները
վերադարձնելուց հետո գործին մասնակցող անձինք իրավունք ունեն կրկին
ներկայացնելու վճռաբեկ բողոք:
Գուցե իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Մկրտումյանն ու ԵՊՀ
իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինն ավարտած Երվանդ Խունդկարյանը
հերքեն ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտածի (իմ) կողմից սույն
հոդվածում կատարված մեկնաբանությունները, ապացուցեն, որ 01.01.2008թ-ից
հետո մինչ օրս Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերը
հակասահմանադրական չեն, օրինական են եւ կայացվել են ՀՀ Սահմանադրությամբ եւ
ՔԴՕ-ով ամրագրված դրույթների պահպանմամբ:
ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ
«Ժողովուրդ». Սպասում ենք պետական մարմինների, այդ թվում եւ դատարանների նախագահների արձագանքին:




Լրահոս