Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը Լևոն Յոլյանին հրավիրում է բանավեճի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում մի քանի անգամ  անդրադարձել է նաեւ աշխատակից Արամ Մամիկոնյանին: Յոլյանն օրինակ ասել է, թե Հաշվեքննիչ պալատում առկա բազում իրավական խնդիրների լուծման կապակցությամբ որևէ բան չի արվում: Սակայն իրավաբանական վարչության պետ Մամիկոնյանը վստահեցնում է, որ տարիներ շարունակ կատարել և կատարում է պալատի իրավական ապահովմանն ուղղված ամենօրյա մեծածավալ աշխատանք, ինչը ներկայացվել է  նաև համապատասխան զեկուցագրերով:

ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց , թե հարցի առնչությամբ հասարակության մոտ հետագա տարակարծություններն ու տարըմբռնումները բացառելու նպատակովվ պարոն Յոլյանին պաշտոնապես հրավիրում է հանրային քննարկման կամ հեռուստաբանավեճի՝ նշված հարցի մանրամասները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով Հաշվեքննիչ պալատի առջև ծառացած նոր իրավական մոտեցումները քննարկելու համար:




Լրահոս