Աշնանը վեթթինգի հետ կապված նախագիծն ամբողջությամբ կընդունվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաեւ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն իսկ օրինագիծ է նախաձեռնել, որոնք ավելի կարագացնեն ստեղծման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Ըստ այդմ, առաջարկվում է այդ մարմինը ձեւավորել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից:

Եվ հանձնաժողովը կունենա նաեւ նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթթինգ իրականացնելու տրամաբանությունից: Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք: Տեղեկացանք, որ համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս