Որտեղ է պատրաստվում ամառային հանգսիտն անցկացնել Արսեն Սաֆարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է հայտնիների հետ ամառային հանգստի շարքը: Այս անգամ ArmLur.am-ի զրուցակիցն է երգիչ Արսեն Սաֆարյանը:

«Ամառային հանգիստը հիմնականում անցկացնում եմ իմ  ամառանոցում, որտեղ կա լողավազան, եթե ուրիշ տեղ էլ չգնամ, այնտեղ ինձ լավ եմ զգում»,- ասաց երգիչը:

Արսեն Սաֆարյանը հայտնեց, որ արդեն իսկ ընտանիքը հանգստանում է Մոսկվայում. «Իսկ բոլորով միասին դեռ չենք որոշել՝ որտեղ պետք է հանգիստն անցկացնենք: Հայաստանում սիրում եմ լինել Դիլիջանում, Հանքավանում և, իհարկե, Արցախում»:

Հարցին՝ ինչպիսի հանգիստ է նախընտրում, Արսեն Սաֆարյանը նշեց, որ սիրում է ծովափնյա, ոչ այնքան ակտիվ հանգիստ:

Լիդա Եղիզարյան




Լրահոս