Իրազեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ, Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը, անհայտ կորած ազատամարտիկների մայր և տիկին (անունները կճշտվեն):

Թեման՝ «Հունիսի 29-ին՝ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան ընդառաջ: Ներկայիս գործընթացները, Խորհրդի և Հանձնաժողովի գործունեությունը, տարվող աշխատանքները, ծրագրերը: Արցախյան հիմնախնդիր. զարգացումներ, գնահատականներ»:

***

Հունիսի 28-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Ինչպես պատասխանատու պետական մարմինները արձագանքեցին Բնապահպանական հանրային դատավարարությունների վճիռներին» թեմայով:

Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

Նազելի Վարդանյան՝ էկոլոգ-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն

Զարուհի Հովհաննիսյան՝ իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ
Կարինե Դանիելյան՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

Լևոն Գալստյան՝ բնապահպան, Հայկական բնապահպանական ճակատի անդամ

***

Հրավիրում ենք Ձեզ` լուսաբանելու «Պետության արդիականացման հիմնախնդիրները.  տեսլական և ռազմավարություն» խորագրով հանրային քննարկումը, որը կկայանա հունիսի 28-ին, ժամը 12։00-ին, Անի պլազա հյուրանոցի Դվին սրահում։

Քննարկմանն իրենց տեսակետներով հանդես կգան Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը
և հրապարակախոս, վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Միջոցառմանը կմասնակցեն տարբեր ոլորտների մասնագետներ:

***

Հունիսի 28-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ ինչպես է Հայաստանում և Ադրբեջանում կենսագործվում ,,երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու՛՛ բանաձևը: Բաքվի և Երևանի պաշտոնական քարոզչության տարբերություններն ու առանձնահատկությունները:

***

Հունիսի 28-ին, ժամը 11:00-ին ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Հասցե` Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2) նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում կունենա ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության հետ` հուլիսի 3-ից 14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք 30-րդ համաշխարհային ունիվերսիադային ընդառաջ:

30-րդ համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 160 երկրների 10.000-ից ավել պատվիրակներ։ Այս տարի մրցաշարում ընգրկված է 18 մարզաձև։

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը նախորդ տարիներին երկու տարին մեկ անցկացվող այս միջազգային մրցաշարում ունեցել է մեդալակիրներ:

***

Հունիսի 28-ին, ժամը՝ 11-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի, Զուրաբ Շամոյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը:

Թեման՝ Զուրաբ Շամոյանի կողմից ներկայացրած հանցագործության վերաբերյալ հաղորդման նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ցուցաբերում է անգործություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 13:30-ին ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Հասցե` Վ. Սարգսյան 3Կառավարական տուն 2) նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտություններիտեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն կստորագրեն համաձայնագիր` տեխնոլոգիական բիզնեսինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ




Լրահոս