Այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, որոնք խորհրդարանը չի հասցրել քննարկել հերթական նիստերի ժամանակ,եւ արտահերթ նիստում նաեւ ընտրություններ են նախատեսված: Ըստ այդմ, խորհրդարանը պետք է ընտրի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկու անդամ եւ նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս պահի դրությամբ այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, եւ դրանցից 4-ն են միայն, որ քննարկվելու են առաջին անգամ, մյուսները երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու: Հավելենք, որ սա վերջին արտահերթ նիստը չի լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ հուլիսի կեսերը խորհրդարանը դեռ նիստեր կանցկացնի:
Ընթացքին հետևեք՝ ուղիղ միացմամբ