Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշում է կայացրել «Միլանի» և ՈՒԵՖԱ-ի վեճի վերաբերյալ:
«Միլանը» որակազրկվել է Եվրոպա լիգայից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Գալիք մրցաշրջանում «Միլանի» փոխարեն Եվրոպա լիգայի խմբային փուլում հանդես կգա «Ռոման», իսկ որակավորման փուլին կմասնակցի «Տորինոն»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբը պայմանավորվել է ՈՒԵՖԱ-ի հետ, որ եվրագավաթային մրցաշրջանը բաց թողնելու դիմաց նրանք այլ տույժերի չեն ենթարկվի և կստանան մեկ տարվա հետաձգում, որպեսզի հարթեն ֆեյր-փլեյի անհամապատասխանությունները: