ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը՝ համաճարակի վտանգի առջև. քաղաքացիներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվս մի քանի ժամ եւ Երեւանը կկանգնի համաճարակի բռնկման վտանգի առաջ: Պատճառը Երեւանում աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիտեք»-ն է, որի անգործությունից դժգոհում են քաղաքացիները:

Պարզվում է, որ ամռան այս շոգ օրերին ընկերությունը աղբի հավաքման ծառայություն գրեթե չի իրականացնում, իսկ եթե իրականացնում է, ապա ահավոր մեծ ընդհատումներով: Մինչդեռ ամռան ամիսներին, ինչպես հայտնի է, քաղաքում աղբի քանակը սովորաբար ավելանում է: Ի դեպ, ArmLur.am լրատվականը Երեւանի փողոցներում շրջելիս նկատեց միայն երկու աղբաման, որոնք դատարկ էին:

Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս