Հրդեհ՝ Մասիսում. ամբողջությամբ այրվել են ավտոտնակը, խոտածածկույթ և աղբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին, ժամը 16:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել` 16:59-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոտնակը՝ մոտ 20 քմ, խոտածածկույթ՝ մոտ 150 քմ և աղբ՝ մոտ 5 խմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




Լրահոս