ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կուզենայի մի օր Մարությանը նստի մեր կողքը, ման գա ու տեսնի». ինչպես են վարորդներն արձագանքում քաղաքապետի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է ինչ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` Երևանի ավագանու նիստում արված հայտարարությունն այն մասին, որ պետք է նվազեցվի ավտոմեքենաների շարժման արագությունը և սահմանված 60 կմ/ժ-ը դառնա 50 կմ/ժ: Նա այսպես արձագանքել էր  ավագանու Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանի դիտարկմանը, որ, ըստ ոստիկանությունից ստացված տեղեկատվության, ավտովթարներից զոհերի թիվը չի նվազում ու, ընդհակառակը, ավելանում է:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է, որ խնդիրը գլոբալ լուծում է պահանջում, որը պետք է նախաձեռնի քաղաքապետարանը, բայց իրագործի ոստիկանության և այլ գերատեսչությունների մասնակցությամբ: Քաղաքապետի այս հայտարարությունից հետո  բուռն քննարկումներ են գնում, հնչում են տարբեր տեսակետներ, այդ թվում` բացասական` ասելով, որ թույլատրելի արագությունը 10-ով նվազեցնելը ոչ մի պարագայում խնդրի լուծում չէ։

ArmLur.am-ը որոշեց պարզել, թե սոցիալական ցանցերից դուրս, հենց վարորդներն ինչպես են վերաբերում քաղաքապետի այս հայտարարությանը և արդյոք դա կարող է խնդիր կարգավորել: Վարորդները մեզ հետ զրույցում տարբեր տեսակետներ հնչեցրեցին. պատկերն այսպիսին է:

Սոցիալական ցանցերում այս հայտարարության շուրջ մեկնաբանություններն այնքան էին թեժացել, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մի պահ նույնիսկ մոռացավ իր պաշտոնը: Մասնավորապես այդպիսի մի քննարկման ժամանակ օգտատերերից մեկի գրառմանը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն արձագանքել էր․ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»:  Քիչ անց նույն արտահայտությունը Հակոբ Կարապետյանը կրկնել է․ «Բազմապատիկ ավելի շատ խնչած ունեմ, թե արդյոք ինչ-որ անուս ու թեթեւամիտ մարդիկ կարող են դժգոհ մնալ էն որոշումից, որը կարող է փրկել տասնյակ մարդկանց կյանքեր»:

Եվ սա առաջին դեպքը չէ, երբ սոցիալական ցանցերում նույն Հակոբ Կարապետյանը կամ նոր իշխանության այլ ներկայացուցիչներ կտրուկ են արձագանքում քննադատություններին: Սակայն նույն Հայկ Մարությանը ևս պետք է պատրաստ լինի, որ ամեն հայտարարություն եւ փոփոխություն չէ, որ կարող է ընդունելի լինել բոլորի կողմից: Այնպես որ ինչ-որ բան հայտարարելուց առաջ առաջին հերթին նրանք պետք է պատրաստ լինեն քննադատություններին, իսկ բացասական կարծիքներն էլ պետք է ազդակ հանդիսանան, որ իրենց աշխատանքից դժգոհ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս