ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է. որ քաղաքում է ամենաշատ գործազրկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, աշխատանք փնտրողների թիվն ավելացել է: Եթե մարտին աշխատանք փնտրել է 82 հազար 718 քաղաքացի, ապա ապրիլին նրանց թիվը կազմել է 83 հազար 29: Ի դեպ, նրանցից 64 հազար 647-ը համարվել են գործազուրկ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանք փնտրողները հիմնականում կանայք են, նրանց թիվն ապրիլին կազմել է 54 հազար 897, որից 43 հազար 17-ը գործազուրկ են համարվել: Նույն ժամանակահատվածում աշխատանք փնտրել է 28 հազար 132 տղամարդ: ArmLur.am-ը Հայաստանի վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ միայն Շիրակի մարզում աշխատանքն փնտրողների թիվը կազմել է 15 հազար 662 քաղաքացի, որից միայն 12 հազար 31-ը գործազուրկ են:

Աշխատանք փնտրողների թիվը մեծ է նաեւ Երեւանում, Արմավիրի, Արարատի, Լոռու մարզերում: Միայն Լոռու մարզն այս տարվա ապրիլին ունեցել է 9 հազար 353 գործազուրկ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ապրիլ ամսին աշխատանքի տեղավորվել է 1092 քաղաքացի, որից 704-ը կին, 388-ը՝ տղամարդ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս