ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղացված ծառայություն Երևան-Սևան-Իջևան ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և 4-րդ վաշտերն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին:

Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնցից 16-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար:

Ընդհանուր կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 252 արձանագրություն, որոնցից 125-ը չամրակապված երթևեկելու համար:

Հայտնաբերվել է նաև դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ 22 մեքենա, որոնցից 7-ի վարորդները խախտումը վերացրել են տեղում:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև 8 մեքենա՝ յուրաքանչյուրը բարձված 3.5 խորանարդ մետր փայտանյութով:
Հարգելի վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները:

Ուժեղացված ծառայությունները պարբերական են:




Լրահոս