Էջմիածնի քաղաքապետը՝ իր դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ էջմիածնի բնակիչ Արմեն Ալեքսանյանն այսօր նստացույց է սկսել քաղաքի հրապարակում: Վերջինիս բողոքի ակցիայի պատճառը, ինչպես ինքն է ներկայացնում, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի պահվածքն է՝ քաղաքի բնակիչների հանդեպ։

Մինչդեռ քաղաքապետը ArmLur.am-ի հետ զրույցում այլ պատկեր ներկայացրեց: Մասնավորապես, Դիանա Գասպարյանի խոսքով` յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիների ընդունելության օր է, և ինքը, անկախ բնակիչների թվից, ընդունել է բոլորին։

Ինչ վերաբերում է նստացույց հայտարարած քաղաքացուն` Դիանա Գասպարյանը մանրամասնեց.

«Բնակչին առաջրկվել է հանդիպել և հասկանալ, թե որն է խնդիրը։ Ինչքան ես եմ հիշում` այդ քաղաքացին, երբևէ ինչ-որ խնդրով չի դիմել քաղաքապետարան և ընդունելության չի մտել քաղաքապետի մոտ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս