«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատախազության աշխատակցի օրվա եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նաեւ բողոքել է ԶԼՄ-ներից․
«Բոլորդ էլ տեսնում եք, երբ քրեադատավարական գործընթացներից դուրս փորձեր են արվում․․․ ձեզ չպետք է ասեմ, դուք լավ գիտեք՝ ուղղորդվող տեղեկատվական հոսքեր, վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել, ամենատարբեր արտահայտություններ եւ այլն։ Դրանք փորձեր են, որ որեւէ մեկն իր պաշտոնական պարտականությունները ռիսկով չկատարի։ Ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն դա»։
Սա արդեն մոդա է դառնում։ Դատախազը չի խոսում դատարանների վրա կատարվող ակնհայտ ճնշումներից, խոսում է իրենց վրա մամուլի ճնշումից։ Հասել ենք, իջեք»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում