Փոփոխություններ ԱԺ մշտական հանձնաժողովների կազմերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովների կազմերում փոփոխություններ են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավոր Նարինե Թուխիկյանի` մանդատը վայր դնելուց հետո պատգամավորական մանդատ ստացած Արթուր Հովհաննիսյանն ընդգրկվել է մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմում: Սակայն սա միակ փոփոխությունը չէ. այլեւս այս հանձնաժողովի կազմում չէ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նա այսուհետ հանդիսանալու է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս փոփոխությունը պայմանավորված է նաեւ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությամբ: Բանն այն է, որ պատգամավոր Արեն Մկրտչյանը մինչ օրենսդրական գործունեությամբ զբաղվելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր` կոռուպցիայի դեմ պայքարի գծով եւ այդ ընթացքում բազմաթիվ բացահայտումներով էր հանդես եկել, որոնք հենց վերաբերել են պաշտպանության նախարարությանը եւ այդ ոլորտին: Եվ քանի որ միայն պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները կարող են լինել քննիչ հանձնաժողովի անդամ, ապա որոշում է կայացվել Արեն Մկրտչյանին տեղափոխել հենց այդ հանձնաժողով եւ այդ ուսումնասիրություններով օգտակար լինել քննիչ հանձնաժողովին:




Լրահոս