ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված: Այս հանձնաժողովը ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին ոչ մի նիստ չեն գումարել: Համենայնդեպս այդպիսի տեղեկատվություն է առկա ԱԺ պաշտոնական կայքում եւ դրա համաձայն, վերջին նիստը եղել է մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ էլ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համատեղ քննարկել են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագիծը:
Եվ նման պարապուրդի պատճառը նաեւ այն է, որ չկան նախագծեր, որոնք վերաբերում են այս հանձնաժողովին: Սակայն նկատենք, որ հիմա մի շրջան է, երբ պետք է համաձայնություն տրվի ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզին եւ սկսվի այն իրականացնելու գործընթաց: Եվ այս առումով ակտիվ պետք է լինի հենց այս հանձնաժողովը: