Կոտայքում երեք անչափահաս երեխաների հոր ինքնասպանությունը կանխել է կինը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոտայքում երեք անչափահաս երեխաների հայրը փորձել է ինքնասպանություն գործել իր սեփական ավտոտնակում: Բարեբախտաբար, հայտնվել է վերջինիս 33-ամյա կինը և կանխել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տղամարդն ունի երկու դուստր, մեկ որդի, երեքն էլ անչափահաս են: Տղամարդը չի աշխատում, Ռուսաստանից եկամուտի աղբյուր ունի: Սոցիալապես նորմալ պայմաններում է ապրում՝ կնոջ և երեխաների հետ:

Գյուղում տարածված լուրերի համաձայն՝ վերջին շրջանում տղամարդն առողջական խնդիրներ է ունեցել, դեղորայք է օգտագործել, և հիվանդությամբ պայմանավորված՝ ընտանիքի անդամներն ավելի ուշադիր են դարձել նրա նկատմամբ:

Ըստ նախնական վարկածի՝ հիվանդությունն է եղել նման քայլի գնալու պատճառը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս