ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դայմոնդի» 24-ամյա կին տնօրենի ձերբակալությունը. նա դիմադրություն է ցույց տվել ոստիկանների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն է զանգահարել Բուզանդի փողոցում գտնվող ռեստորանում աշխատող 49-ամա մի կին, հայտնել, որ գումար է կորցրել՝ խնդրելով ոստիկան մոտենա:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են ռեստորան, որտեղ նրանց է մոտեցել ահազանգող կինը և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Ռեստորան է մեկնել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Կինը ոստիկաններին հայտնել է, որ գումարի հետ կապված խնդիր է առաջացել ռեստորանի 24-ամյա տնօրենուհու հետ, և իր նկատմամբ բռնություն են գործադրել: Պարզաբանումների համար տնօրենը հրավիրվել է բաժին, սակայն չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ։ Նրան են միացել այլ անձինք ևս, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին՝ պահանջելով հեռանալ։

Ոստիկանության ծառայողները ռեստորանից բերման են ենթարկել դիմադրություն ցույց տված բոլոր անձանց։
Հունիսի 29-ին, ժամը 00.25-ին, ահազանգող կինը հաղորդում է տվել, որ մենեջերն ուժ գործադրելով իրեն տարել է ռեստորանի հանդերձարան և շուրջ հինգ րոպե զրկել ազատ տեղաշարժման իրավունքից, որից հետո տնօրենուհին երկու հոգու հետ շուրջ 20 րոպե սահմանափակել է իր ազատ տեղաշարժը, որի ժամանակ ծեծի են ենթարկել իրեն:

Քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածների հատկանիշներով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Տնօրենը ձերբակալվել է:




Լրահոս