Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է դասընթացների երրորդ փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելուշնորհիվ:
Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների:
Դասընթացների առաջին փուլը յուրաքանչյուր մարզում մեկնարկել է մայիսից։ Այսօր վեց ժամ տևողությամբ «Ի՞նչ պատմել, ինչպե՞ս պատմել ու ու՞մ պատմել» վերնագրով դասընթացն է, որի ընթացքում երեխաները ծանոթանում են ասելիք ձևավորելու և բովանդակություն ստեղծելու հմտություններին, ինչպես նաև մուլտիմեդիա և վիզուալիզացիա գաղափարներին։
«Շատ ուրախ եմ այսօր տեսնել այս երիտասարդներին, ովքեր փորձառու մենթորների օգնությամբ բացահայտում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն ու առավելությունները: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները նրանց համար շատ օգտակար կլինեն հետագա ուսման, աշխատանքի մեջ և ինչու ոչ՝ առօրյա կյանքում»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջին փուլում մասնակիցները ծանոթացել են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներին, երկրորդ փուլում՝թէ ինչպեսհամացանցում կազմակերպել ինտերակտիվ համագործակցություն և ինչպես կիրառել Web 2.0 տեխնոլոգիաներով ստեղծված գործիքները կրթական արդյունավետ ռեսուրսներ ստեղծելու համար։ Իսկ այսօր, առավել մանրամասն կսկսենք ծանոթանալ այն հետաքրքիր գործիքներին, որոնք հետագայում կարող են կիրառել դասապրոցեսի ընթացքում։Նման ծրարգերըկարևորագույն դեր ունեն երեխաների անահտական զարգացման գործում, որն էլ հետագայում հնարավրությունկտա ունենալու ակտիվ, կիրթ ու տեղեկացված քաղաքացի», – հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այնհասանելի դարձնել բոլոր դպրոցներում: