Ժոզե Մոուրինիոյի կիսատ թողած գործը ցանկանում է ավարտին հասցնել Սուլշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր Sky Sports-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» 78 մլն եվրո է առաջարկել «Լեսթեր Սիթիի» պաշտպան Հարի Մագուայերի տրանսֆերի համար:

Նշվում է, որ «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Ուլե Գուննար Սուլշերը տպավորված է ֆուտբոլիստի խաղով եւ ցանկանում է նրան «փախցնել» «Մանչեստեր Սիթիից»:

Հավելենք, որ անգլիացուն «Մանչեստեր Յունայթեդում» էր ցանկանում տեսնել նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, սակայն նրան չհաջողվեց ձեւակերպել Մագուայերի տրանսֆերը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս