Հուլիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փախնախագահ Արմեն Փամբուխչյանը կներկայացնի թե որ փուլում է այժմ Հայաստանի «ծովային օրենսգրքի» հետ տարվող աշխատանքը, որպես այլընտրանքային ճանապարհ ինչ խնդիրներ է այն լուծելու եւ ինչ է ՀՀ-ին տալու որպես ԵԱՏՄ անդամ պետություն: Բանախոսը կանդրադառնա նաեւ իր բարձրաձայնած հարցին՝ ՌԴ-ում կայացած «Միջազգային համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների միջև» թեմայով նիստին:
***
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվում է պանելային քննարկում՝ «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով (ֆեյսբուքյան իվենթը https://bit.ly/2J37xM5): Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, Խանջյան 50 հասցեում գտնվող Թեքեյան կենտրոնի մեծ սրահում: Պանելային քննարկման խոսնակներն են «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը, «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և քաղաքագետ Արմեն Մինասյանը: Քննարկումը վարելու է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը:
***
Հուլիսի 3-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապարանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ հարկային օրենսդրության փոփոխությունների և հայրենական արտադրության զարգացման խնդիրների շուրջ:
***
Ժամը 13:00՝ Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ քաղաքային տրանսպորտի և աղբահանության ոլորտներում առկա վիճակի և դրանց կանոնակարգման հնարավոր ուղիների մասին:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին ժամը 18:30-ին մասնակցելու է Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի հանդիսավոր բացման արարողությանը։
***
Հուլիսի 3-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սահմանադրական իրավունքի մասնագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը: Թեման՝ «Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվան ընդառաջ: ՍԴ շուրջ գործընթացները: Անցումային արդարադատություն. վեթինգ, դատական համակարգի խնդիրները, հարակից հարցեր»:
***
Հուլիսի 3–ին՝ ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենաքննարկում «Քրեական միջավայր ստեղծելը, դրանում ներգրավվելն ու հարելը քրեականացնող օրինագիծ. իրավական գնահատականներ»թեմայով:
Բանախոսներն են՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Աղասի Թադևոսյան՝ մշակութային մարդաբան, ազգագրագետ
Բանախոսների ցանկը կհամալրվի։
***
Հուլիսի 3–ին՝ ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Քրեական միջավայր ստեղծելը, դրանում ներգրավվելն ու հարելը քրեականացնող օրինագիծ. իրավական գնահատականներ» թեմայով:
Բանախոսներն են՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Աղասի Թադևոսյան՝ մշակութային մարդաբան, ազգագրագետ
Բանախոսների ցանկը կհամալրվի։