Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը: Ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրման պետական գրանցումը:

Հայարփի Մնացականյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որդեգրում թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ եւ ելնելով նրանց շահերից` հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները: Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում:

Միաժամական հայտնում ենք, որ այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին` ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կա՞ն արդյոք այլ նշումներ` որդեգրման, չեղյալ համարելու եւ այլն), որից հետոմեկօրյա ժամկետում կատարվում է որդեգրման գրանցում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս