Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ կարգով է կատարվում վկայականի կրկնօրինակի տրամադրումը փոստային ծառայության միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է կատարվում վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը փոստային ծառայության միջոցով:

Լուսինե Սահակյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու նպատակով վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաեւ փոստով: Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են նաեւ անձնագրի հայերեն, նոտարի կողմիցեւ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատված թարգմանությունը: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաեւ վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողիհեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով: Դիմումը փոստով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ստորագրությունը լինի հաստատված նոտարի կողմիցեւ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի ցանկությամբ եւիր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջնշել է դրա մասին:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի կողմից` ՀՀ-ումգործող սակագներին կամ օտարերկյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս