ՎՏԲ-Հայաստան Բանկում տեղի կունենա ուսումնական էվակուացիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը 04.07.2019թ. Բանկի Գլխամասային գրասենյակում, որը գտնվում է Մոսկովյան 35 հասցեում, կանցկացնի ուսումնական միջոցառում`շտապ տարհանում շենքից:

Բանկի աշխատակիցների կողմից արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով` Բանկի Տնօրինությունը որոշեց կազմակերպել բիզնեսի անընդհատության համակարգի սթրես-թեստավորում` ուսումնական հրդեհի ահազանգ կազմակերպելու միջոցով:

Բանկի բոլոր աշխատակիցները, որոնց կուղեկցեն տարհանման պատասխանատու մասնագետները, ժամը 14:00-ին, պայմանական հրդեհի պատճառով ստիպված կլինեն լքել շենքը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինությունը որոշում է կայացրել ապագայում նույնպես կազմակերպել
նմանատիպ միջոցառումներ, որպեսզի Բանկը միշտ պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակների:




Լրահոս