Մեծ պատիվ է խաղալ Ռոնալդուի հետ նույն թիմում. Ջանլուիջի Բուֆոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս» վերադարձած իտալացի լեգենդար դարպասապահ Ջիջի Բուֆոնը խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին. «Մեծ պատիվ է խաղալ Ռոնալդուի հետ: Հիանալի է ավարտել կարիերան նման խաղացողի կողքին: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, եւ հուսով եմ կկարողանանք միասին տիտղոսներ նվաճել»,-ասել է դարպասապահը:

Հավելենք, որ Բուֆոնը դարձավ «բիանկոներիների» երրորդ տրանաֆերը այս պատուհանի ընթացքում:
Մինչ այս թուրինյան թիմը ձեռք է բերել նաեւ Ռաբիոյին եւ Պելեգրինիին: Բացի նրանցից թիմում է արդեն Աարոն Ռեմսին, ով պայմանագիր էր կնքել թիմի հետ դեռ ձմռանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս