Երևանի քաղաքապետարանը ավտոմեքենաներ է վաճառքի հանել. ինչ մակնիշի են եւ որքան արժեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը վաճառքի է հանել ծառայողական ավտոմեքենաներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ ավտոմեքենաները համայնքի սեփականություն են համարվում:

Մեզ հայտնի դարձավ, որ աճուրդի են հանվել թվով 11 ավտոմեքենա, որոնք, ի դեպ հին տարեթիվ ունեն եւ բավականին օգտագործված են: Օրինակ քաղաքապետարանը վաճառում է 2004 թվականի արտադրության ՙToyota Land Cruiser 4.5՚ 5 մլն 864 հազար արժողությամբ: Վաճառքի հանված ավտոմեքենաների ցանկում տեղ են գտել նաեւ 2017 թվականին աճուրդի հանված, բայց չվաճառված մեքենաները: Օրինակ 2008 թվականի արտադրության«Mercedes-Benz R 350» 2017-ին աճուրդի է հանվել 3 մլն դրամ մեկնարկային գնով, բայց հիմա այն վաճառվում է 2 մլն 700 հազար դրամով: Բացի այս, 2003 թվականի արտադրության «Mercedes-Benz S55 AMG V8 kompressor»-ը եւս 2017 թվականին վաճառքի է հանվել 3 մլն դրամով, սակայն չի վաճառվել եւ հիմա այն ունի 2 մլն 700 հազար դրամ արժեքը:

Բացի այս, վաճառքի կա նաեւ 1998 թվականի արտադրության ՙMercedes-Benz S 320՚, որի մեկնարկային գինը կազմում է ավելի քան 1.6 մլն դրամ: Ի դեպ, այս ավտոմեքենան վաճառքի է հանված դեռեւս 2017 թվականից. Այն ժամանակ մեքենայի մեկնարկային գինը 3 մլն դրամ էր կազմում:

Ինչպես հայտնի է`յուրաքանչյուր աճուրդից հետո ապրանքի գինը որոշակի տոկոսով նվազում է:
Քաղաքապետարանը աճուրդի է հանել 2004 թվականի արտադրության ՙԳազ 31105-120՚ մակնիշի ավտոմեքենա` 501 հազար դրամով: Իսկ ահա 1995 թվականի արտադրության ՙԳազ 31029՚ ավտոմեքենան վաճառքի է հանված 77 հազար 164 դրամով, 1998 թվականի արտադրության ՙԳԱԶ 3110՚ մեքենան` 81 հազար դրամով:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ աճուրդի է հանվել 2008 թվականին արտադրված ՙDaewoo Nexia-D GLE՚ մեքենա, որի մեկնարկային գինը կազմում է 462 հազար դրամ, 2001 թ. ՙԳազ 311000՚` 208 հազար դրամով, 1996 թվականի ՙDODGE Caravan՚`115 հազար դրամով, իսկ 2007 թվականի արտադրություն ունեցող ՙVolkswagen Touareg V8՚-ը`981 հազար դրամով:

Ս.Հ.




Լրահոս