ArmLur.am-ը, շարունակելով Ապրիլյան պատերազմը հետաքննող շարքը, այս անգամ զրուցել է ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի հետ :
2016 թ. Թալիշում ապրիլի 4-ին ռազմական գործողությունների հետևանքով՝ «Գրադ»-ի ականի պայթյունից ողնաշարից վիրավորվել է Հայկ Սեխլիյանը։ Այժմ առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել. մարմնում դեռ բեկորներ կան, որից մեկը մոտեցել է ողնուղեղին: Այս և այլ թեմայի շուրջ ArmLur.am- ը զրուցել է Հայկ Սեխլիյանի հետ:
Նշենք, որ Հայկն ամուսնացած է ունի երկու զավակ:
Նշենք, որ Հայկ Սեխլիյանին անհապաղ անհարաժեշտ է օգնություն, որպեսզի կարողանա մեկնել Շվեյցարիա բուժում ստանալու: Շվեյցարիայում նրան առաջարկել են երկօրյա հետազոտություն անցնել, որը կարժենա 6680 եվրո: Սակայն նախքան դա, Գերմանիայում բուժում ստանալու համար Հայկ Սեխլիյանից պահանջել են 35 հազար եվրո։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյությում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան