ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան էջում գրված է. «Խոր ցավով տեղեկացա դեսպան Արման Կիրակոսյանի մահվան մասին:
Նա իր մարդկային արժանիքներով, հայ մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու բարձր պրոֆեսինալիզմով օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։
Դեսպան Կիրակոսյանը կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության ակունքներում և իր լուման ներդրել մեր արտաքին քաղաքականության խնդիրների լուծման գործում։
Խորին ցավակցություն եմ հայտնում Արման Կիրակոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»: