Հուլիսի 9-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբու հյուրն է «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Հարությունյանը: Թեմա՝ ամառային զբոսաշրջություն. նեգնա, ատրագնա:

***

Հուլիսի 9-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018-2019թթ. համերգաշրջանի եզրափակիչ համերգը։ Նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան։

***

Հուլիսի 9-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Արցախի շուրջ առկա և հնարավոր զարգացումների մասին:

***

Հուլիսի 9-ին, ժամը 11.00-ին (խնդրում ենք ներկայանալ ժամը 10.40-ից սկսած) ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Կանխավ շնորհակալություն:

***
Հուլիսի 9-ին, ժամը՝ 12-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը:

Թեման՝ Քաղաքապետարանի դիմաց աղբահանության հետ կապված ակցիայի առընչությամբ 8 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

***

Հուլիսի 9-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Թեման՝ «Շտապօգնության» գործունեության՝ կիսամյակի ամփոփում. կանչերի ընդհանուր քանակը, հիվանդանոց տեղափոխվածների քանակը, համեմատություն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Սեզոնային գործոններով պայմանավորված՝ շտապօգնության կանչերը, պայքարի մեթոդներ, հարակից հարցեր»:

***

Ժամը 12.00 հյուրերն են վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և տրանսպորտի ոլորտի փորձագետ: Թեման՝ «Վերջին երկու խոշոր ավտովթարները, երթևեկության կազմակերպման բարձիթողի վիճակը, պետության կողմից ինչպե՞ս է վերահսկվում և կանոնակարգվում Գազելի կիրառումը՝ որպես հասարակական տրանսպորտի միջոց, գազով աշխատող մեքենայով երթևեկելու օգուտներն ու վնասները»:

***

Հուլիսի 9ինժամը 10:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենաքննարկում՝ «Հանրային տրանսպորտի պայթյուն, մարդկային զոհեր․ ովքե՞ր են ողբերգական ավտովթարի մեղավորներն ու պատասխանատուները»թեմայով:

Բանախոսներն են՝

Վրեժ  Գաբրիելյան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ – մայոր

Մկրտիչ Տիգրանյան՝ «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն

Կարեն Չիլինգարյան՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ




Լրահոս