Մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում՝ Էմիրություններից դեպի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ օրերին սպասվում է երևանյան այց Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ձեռնարկություններից մեկի տնօրինության կողմից ստորագրելու համաձայնագիր:

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից պարզեցինք, որ ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանում կարվեն մի քանի հարյուր միլիոն դոլար արժեք ունեցող ներդրումներ էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությունով:

«Փափազյան Դավիթը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ մի քանի ամիս բանակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների հետ:  Արդյունքում՝ եկել են համաձայնության, որը պաշտոնապես կստորագրվի մոտ օրերս Երևանում: Ներդրումի մասշտաբը ՀՀ-ում նախադեպը չունի»,- ասում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ Դավիթ Փափազյանը «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների ֆոնդ» նորաստեղծ պետական կազմակերպության գլխավոր տնօրենն է:

Կապվեցինք Դավիթ Փափազյանի հետ, ով մեր հարցերին մասամբ պատասխանեց. «Այո, տարվել է աշխատանք Էմիրատների հետ, և այո, մոտ ապագայում պատրաստ կլինենք արդյունքների մասին խոսել: Սպասենք մի փոքր ևս և արդեն էմրատցի կոլեգաների հետ հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ: Համաձայնագիրը կստորագրվի Հայաստանում: Առավել մանրամասն լուսաբանելու հրավեր կստանաք նաև Դուք»:

Մեր հարցին, թե երբ տեղի կունենա ստորագրությունը, Փափազյանը չպատասխանեց:

Անի Ստեփանյան




Լրահոս