Երեկվանից խորհրդարանի բակում ակտիվ աշխատանքային եռուզեռ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանի բակում համերգ է նախատեսված, եւ երեկվանից մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները` այսպես ասած, բեմի հավաքումը` մետաղյա կոնստրուկցիաներով:
Մենք տեղեկացանք, որ համերգը նախատեսված է հուլիսի 12-ին «Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակներում եւ «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Ավելին, բոլոր պատգամավորներին հրավերներ են ուղարկվել, որպեսզի անպայման մասնակցեն այդ օրը նախատեսված համերգին: