Հայաստանում շինարարության ծավալները աճել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում շինարարությունը 6.1 տոկոսով ավելացել է: Շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին: Այստեղ ունենք էական նվազում: Այս տարվա 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 6.6 տոկոսով նվազել են: Իսկ, ահա, համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները 49.1 տոկոսով նվազել են:
Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են՝ 36.2 տոկոսով: Ի դեպ, մասնավոր հատվածի կողմից իրականացված շինարարության ծավալներն իրականում ավելացել են: Երբ ասում ենք` մասնավոր հատվածի կողմից իրականացված, նկատի ունենք շինարարական ընկերությունների եւ բնակչության կողմից իրականացված շինարարություն: Օրինակ` բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունը աճել է 25.3 տոկոսով: