ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործովնոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Հիշեցնենք, որԳեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն:
«Ժողովուրդ» օրաթերթը Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլումէ գտնվում քրեական գործը, եւ, առհասարակ,նորքննչական գործողություններտեղիունենում են, թե ոչ: Ի պատասխան` վերջինս հայտնեց.«Ես եթադրում եմ, որ քննչական գործողություններ կատարվում են, որպես այդպիսին` նկատի ունենալով, որ նախաքննություն է, չի կարող նախաքննությունը անշարժ վիճակում մնալ, բայց կոնկրետ մեզ հետ կապված առայժմ գործողությունչի եղել` բացառությամբ մեկ գործողության:
Օրերս մեզ քննիչը ծանոթացրեց դատաձգաբանական փորձաքննության եզրակացության հետ,որը կատարվել էր պարոն Պետրոսյանին պատկանողհաշվեցուցակային ատրճանակի մասով: Ուրեմն այդ փորձաքննությունը կատարվել էր`քննիչիկողմից նշանակված 2019 թվականի մայիսի 31-ի դատաձգաբանական փորձաքնություն կատարելու մասին որոշման հիման վրա»:
Մեր այն դիտարկմանը, թեինչ եզրակացություն էր տրվել փորձագետի կողմից, ի պատասխան` պաշտպան Գեւորգյանը հայտնեց. «Եզրակացություն էր տվել, որ այդ ատրճանակը հանդիսանում է հրազեն, մարտական ակոսափող հրազեն, միաժամանակ տվել էր, որ ատրճանակի արտադրման տարեթվի շրջանում այլ դաջվածքներ չեն հայտնաբերվել:
Փորձագետը եզրակացություն է տվել, որ այդ ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ: Փորձագետը եզրակացությամբ հայտնել է, որիրենցկողմից«Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացություններիհետ, որոնքտրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին: Համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել: Այսինքն` փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրմանհետքերովորեւէ համընկնում չունեն այն գնդակիհետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:
Ինքներդ հետեւություն արեք` եթե ինքնէ կրակել իր ատրճանակով, ապա ոնց է ստացվում, որ Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը բոլորովին այլ գնդակ է: Իհարկե, նույն 9մմ տրամաչափի գնդակ է, նույն«Մակարով» ատրճանակից կարող է կրակված լինել, բայց ոչ այն ատրճանակից, որը հաշվեցուցակային ամրակցված է եղել Գեղամ Պետրոսյանին: Համընկնում չկա»:
Իսկ որն է լինելու այս եզրակացությունից հետո պաշտպանի հնարավոր գործողությունը, Վաղարշակ Գեւորգյանը նշեց. «Ճիշտ ասած, երբ քննիչըեզրակացությունը մեզ ներկայացրեց, ես իմ պաշտպանյալի հետ միասին իրար երես նայեցինք ու մտածեցինք, որ երեւի հաջորդ փաստաթուղթը, որմեզ պետք է ծանոթացնի, դա հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելն է լինելու: Մինչդեռ քննիչը քմծիծաղ տվեցու գնաց»:
Ստացվում է` մարդուն մեղադրանք են առաջադրել՝ չունենալով ամենաամուր հիմքով ապացույցներ:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան