Քանի կով է անկել Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Գեղարքունիքի մարզում տասնյակ կովեր էին անկել: Ըստ տարածված վարկածի` այդ կովերը Սեւանա լճից էին ջուր խմել, ինչպես նաեւ Կարճաղբյուր գյուղի հարեւանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ: Ըստ մասնագետների` մատղաշ, թաց առվույտը որոճողներիմոտ առաջացնում է փքվածություն եւ, որպես հետեւանք, նաեւ անկումներ:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեց`արդյոք պարզվել է, թե ինչն է Մարտունիում կովերի անկման իրական պատճառը: Մեր հարցին ի պատասխան` Ավետիսյանն արձագանքեց. «Կովերը հստակ սատկել են փքվելուց:

Այսինքն`չեն սատկել, այլ մարդիկ հասցրել են մորթել: Բայց չեմ բացառում, որ դա կարող է լինել ջրիմուռներից: Ոչ թե թույնել են, այլ գազերի առաջացումն է, որը բերել է նման հետեւանքների: Քանի որ այն կովերին, որոնց հասցրել են ծակել, փրկվել են, իսկ թունավորման պարագայում պարզապես չէին փրկվի: Այդ կովերին հնարավոր է եղել փրկել»: Ապա վստահեցրեց, որ Մարտունիում արձանագրված դեպքերը տեսչական մարմնի վերահսկողության տակ են գտնվում:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ օրեր առաջ միայն Ծովինարում 12 կով է սատկել, Կարճաղբյուրում՝ 6:




Լրահոս