ՏԵՍԱՆՅՈւԹ․ Շանսերը հավասար են. Աբրահամ Խաշմանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ավանի Ակադեմիայում Երեւանի ժամանակով 19:00-ին կկայանա Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Մակեդենիա» հանդիպումը: Խաղից մեկ օր առաջ հանդիպման մասին լրագրողների հետ զրուցել են հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը եւ թիմի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը: Խոսելով խաղի սպասելիքների մասին Աբրահամ Խաշմանյանը ասաց. «Մենք ամեն բան անելու ենք մյուս փուլ անցնելու համար.դա է մեր նպատակը,սակայն պարտվելու դեպքում ձախողում չեմ համարի,որովհետեւ սա ֆուտբոլ է եւ այստեց ամեն ինչ հնարավոր է»:

«Ալաշկերտի» գկխավոր մարզիչը անդրադարձավ նաեւ նորեկներին. «Նրանք դեռ նոր են միացել թիմին եւ դեռ չեն ադապտացվել,ասեմ ավելին`նրանցից ոչ մեկ մեկնարկային կազմում չի լինելու: Մենք դեռ ունենք եւս երեք դիրք ուժեղացնելու կարիք, այդ ֆուտբոլիստները կարող են լինել եւ հայազգի եւ արտասահմանցի: Միայն դարպասապահի դիրքում է հստակություն»: Խաշմանյանը հավելեց , որ մեծ հույսեր է կապում թիմի ֆուտբոլիստների հետ.«Մենք պատվախնդիր թիմ ենք,ամեն բան կանենք հաղթելու համար:Ես վստահում եմ տղաներին.մնում է սպասել:Խաղից առաջ ամեն ինչ հավասար է, եթե իհարկե քո մրցակիցը համաշխարհային մակարդակի թիմ չէ:Բարդ հանդիպում է սպաավում»: Թիմի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը խոսեց թիմի երիտասարարդների մասին եւ նշեց, որ նրանք աշխատում են քրտնաջան եւ ունեն մեծ պոտենցիալ:

Հավելենք նաեւ, որ Արտակ Գրիգորյանը ներկա էր Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ (2:1) հանդիպմանը եւ նշեց, որ հայկական թիմի հաջողությունը նոր մոտիվացիա է հաղթանակի հասնելու համար. «Առաջինը ցանկանում եմ շնորհավորել «Արարատ-Արմենիային» հաղթանակի համար: Հայկական թիմերի հաջողությունները միշտ էլ մոտիվացրել են մեկը մյուսին, այդպես էր նաեւ անցած տարի, երբ «Փյունիկը» հաղթահարեց մյուս փուլը եւ հաջորդ օրը նմանատիպ արդյունք ունեցանք նաեւ մենք: «Արարատ-Արմենիայի» հաղթանակը նոր մոտիվացիա տվեց մեզ եւ հուսով եմ , որ կկարողնանանք հաղթել մրցակցին»:

Ավելի մանրամասն`տեսանյութում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս