«Ամարաս» պարային համույթը հուլիսի 10-ին ամենամյա հաշվետու համերգով հանդես եկավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Տարբեր ժանրերում հանդես եկան պարային խմբերի 0-ից բարձր դասարանների սաները, ինչպես նաև «Ամարասի» պարուհիները՝ նոր բեմադրություններով:
«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն ArmLur լրատվականի հետ զրույցում նշեց, որ այս տարվա հաշվետու համերգը լիովին տարբերվում է մյուս հաշվետու համերգներից, քանի որ այս անգամ նրանք վերցրել են դասական պարարվեստն ու ժամանակակից արվեստը։
Վիկա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ 2019 թվականին բազմաթիվ ծրագրեր են առկա, սակայն, չբացելով բոլոր փակագծերը, մի քանի մանրամասներ ներկայացրեց Նանուլի ստեղծագործական գործունեությունից և վերջում նա իր շնորհակալական խոսքը հղեց անձնակազմին և սաներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել , որպեսզի կայանա այս համերգը։