Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար նրա ընկերությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան: Նշենք, որ Dj Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում:

Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դանա: Եւ այս իրավիճակում հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին ի պատասխան Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես եւ Դուք: Եթե հարցեր ունեք ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը, գրավոր ուղարկեք, կպատասխանեմ»:

Այսպիսով, արձանագրենք, որ DJ Վակցինան լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում) օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երեւույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը: »:

 

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս