Ակտիվ քննարկումներ կլինեն. նոր օրինագիծ է մշակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չի բացառվում` առաջիկայում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ լինի: Մասնավորապես, երեկ այս հարցով խորհրդարանում քննարկում է եղել պատգամավորների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք էլ հանդես են եկել այդպիսի առաջարկով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում այդ առնչությամբ սպասվում են ակտիվ քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, սակայն հաշվի առնելով խորհրդարանի` արձակուրդ գնալու փաստը` այդ նախագծին մոտակա ժամանակներում անդրադարձ չի լինի:

Հավելենք, որ մեդիա ոլորտի ներկայացուցիչներից նախագծի մշակմանը մասնակցել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:




Լրահոս