Հուլիսի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 15-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում էներգետիկ համակարգի թեմայով ասուլիս կկազմակերպվի։

Անցած չորեքշաբթի Հայաստանի մեծ մաս զրկվեց էլեկտրաէներգիայից: Ի՞նչն էր էներգետիկ բլեքաուտի իրական պատճառը: Ի՞նչ հետևություններ է պետք անել, և ի՞նչ է պետք ձեռնարկել՝ հետագայում «սև չորեքշաբթիների» կրկնությունը կանխելու համար: Ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի էներգետիկ համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագետները:

Մամուլի ասուլիսին բանախոսներն են.

«Հայէներգոյի» նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյան,

ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյան։

****

Հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Սեռական բռնություն․ինչպե՞ս կանխարգելել եւ փոխել բռնության մշակույթը Հայաստանում» թեմայով:

Բանախոսներն են՝

Տաթևիկ Աղաբեկյան՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու

Նվարդ Փիլիպոսյան՝ իրավաբան
Անահիտ Սիմոնյան՝ իրավապաշտպան, հետազոտող, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Հասմիկ Անտոնյան` մանկավարժ. Քաղաք Արարատ, 2-րդ հիմնական դպրոց

****

Հուլիսի 15-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանի ասուլիսը։

Թեման՝  «Որոշ վարորդներ փորձանք են բոլորիս և նույնիսկ երթուղու տնօրենի համար.  փաստեր և առաջարկներ»։

****

Հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կամփոփի ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն ու կներկայացանի առաջիկա անելիքները, բանախոսը կանդրադառնա նաեւ ներքաղաքական զարգացումներին և տնտեսական ցուցանիշներին ու ոլորտում սպասվող փոփոխություններին:

****

Հուլիսի 15-ին՝ ժամը ՝  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:

ԹԵՄԱ՝  Երեւանում աղբահանություն չիրականացնելն ու Սեւանա լճի «ծաղկելը» որպես արդի կենսաբանական անվտանգության հետեւանք. ռիսկերն ու հիվանդությունների առաջացման վտանգները:




Լրահոս