
Armlur.am-ի «Քայլ առ քայլ» հաղորդման հյուրը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն է, ում հետ հանդիպել ենք իր բնակարանում: Ծնունդով արթիկցի Մնացական Բիչախչյանն այժմ բնակվում է Նոր Նորք վարչական շրջանում` իր կնոջ եւ երեք երեխաների հետ:
Անձնագրային և վիզաների վարչության պետի ընտանիքի անդամները մեզ հետ զրույցում ասացին, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով քիչ են կարողանում շփվել Բիչախչյանի հետ, սակայն արդեն հարմարվել են նրա աշխատանքային գրաֆիկի հետ: Չնայած այն հանգամանքին, որ մեր զրուցակցի որդին` Դավիթը, ոգեւորված սպասել էր մեզ հետ զրուցելու համար, սակայն տեսախցիկի առջեւ ոչ մի կերպ չհամաձայնվեց խոսել:
Armlur-ը Մնացական Բիչախչյանի հետ զրուցել է իր աշխատանքային գործունեության, իր պաշտոնի նշանակման, ընկերների, Շիրակի մարզից Երեւան տեղափոխվելու ու բնակվելու մասին: Բիչախչյանի հետ եղել ենք նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ականատես եղել այն ծանրաբեռնված աշխատանքին, որն իրականցվում է այս օրերին վարչությունում:
Ի դեպ, Մնացական Բիչախչայանն անկեղծացավ ու պատմել, թե որ պաշտոնյան է իր մասնագիտության կայացման գործում մեծ ներդրում ունեցել:
Մանրամասները տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան