ՏԵՍԱՆՅՈՒԹ. 29-ամյա պատգամավորը անկեղծանում է. Շաքե Իսայանի բնակարանը, առօրյան ու Աժ գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն այսօր Armlur լրատվականի «Քայլ առ քայլ» հաղորդման հյուրն է: 29-ամյա ԲՀԿ-ական պատգամավորն այժմ բնակվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, ամուսնու հետ:

Պատգամավորը վարձով է ապրում: Շաքե Իսայանի հետ զրուցել ենք իր անցած ուղու մասին: Մեր զրուցակիցը պատմել է, թե ինչպես է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ իր ծանոթությունը, ԲՀԿ թիմի հետ աշխատանքը, իր մասնագիտության, առօրյա ծանրաբեռնվածության մասին:

ԲՀԿ-ականը ներկայացրել է այն գիրքը, որը վերջին անգամ ընթերցել է ու բացահայտել, թե արդյոք պատգամավորի մանդատն իր կյանքում մեծ դերակատարում ունեցել է, թե ոչ: Պատգամավորի հետ զրույցն ամբողջական դիտեք Արմլուր լրատվականի եթերում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս